Պոլիտեխնիկում գործարկվում է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը.

online politechnik

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի ղեկավարությունը՝ ի դեմս ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման և ներդրման աշխատանքները։

Այդ նպատակով ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի ղեկավարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում պետք է ապահովեր հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման և առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը։

Այդ ընթացքում նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել ավելի քան 1000 ուսումնական նյութ և միասնական ձևաչափով համալսարանի բոլոր ստորաբաժանումների ուսանողական համակազմերը, առցանց ուսուցման անցնելու համար։ Այս պահին առցանց ուսուցման համար պատրաստ են ավելի քան 6500 ուսանողի և աշակերտի տվյալներ։

Մեկ շաբաթում, աշխատանքային թիմը կարողացել է ապահովել կրթական բոլոր ծրագրերով ողջ նյութերի թվայնացման գործընթացը։

Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների և ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էին դեռևս մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը՝ «Սևունի» աշխատանքային թիմի կողմից։ Վերջինս բրենդավորել է այն iUniversity անվամբ, ձևավորել և ավարտին հասցրել աշխատանքները։

Պոլիտեխնիկի առցանց ուսուցման հարթակի աշխատանքները նախաձեռնելիս և կազմակերպելիս չէր ակնկալվում, որ վերջնարդյունքում «Սևունի» աշխատանքային թիմի կողմից կտրամադրվի ընդարձակ և ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաև ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարան, դպրոց, քոլեջ (միջին մասնագիտական ուս․ հաստատություն) հարթակներ։

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել ուս․ հաստատության դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն, ուսումնական նյութեր, գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել իրենց դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

iUniversity անվամբ բրենդավորված Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց, և հաշվի առնելով առցանց ուսուցման համակարգի լայն օգտագործման  հնարավորությունները, աշխատանքները համակարգող խորհուրդը, որոշում է կայացրել հրավիրել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանի կողմից կներկայցվի համակարգի հնարավորությունները։

«Յուքոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առցանց ուսուցման համակարգի շահառուները (բուհի, քոլեջի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները) ովքեր հանդիսանում են «Յուքոմ» ընկերության բաժանորդ հնարավորություն կունենա անվճար օգտվել այդ համակարգի հետ կապված թրաֆիկից։

Համակարգի աշխատանքի ներկայացումը տեղի կունենա մարտի 23-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռեկտորատի նիստերի դահլիճում (ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, ք․ Երևան 105), ուղիղ միացմամբ, ժամը 14։00-ին։ Ուղիղ միացմանը կարելի է հետևել, մուտք գործելով polytech.am/live հասցեով։

Related Posts

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…