Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են Opel Zafira-ն և Hyundai Sonata-ն. 2 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, նրանցից մեկը «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է

Vtar

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Էջմիածին տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel Zafira և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու բժիշկները։  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  Ժամանել է նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։  Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում որ վիրավորներից մեկը մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արամ Ղազարյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ․ Սարգսյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ․Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Hyundai-ի վարորդ, Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ասլանյանն էր, իսկ վիրավորը՝  Opel-ի վարորդ, Արագածոտնի մարզում հաշվառված, 34-ամյա Հակոբ Էրանյանն է։ 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…