Սյունիքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի. armtimes

Syuniqum

Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել  27 անձի:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Մեր հարցերին՝ մեղադրյալներից քանիսին կալանավորելու միջնորդությունն է բավարարվել, քանիսինը՝ մերժվել, ՔԿ խոսնակը չպատասխանեց: Թադեւոսյանը նաեւ չասաց՝ գործով հետախուզվող անձինք կա՞ն, թե՝ ոչ: Ըստ խոսնակի, այս հարցերի պատասխանները հրապարկման ենթակա չեն: «Լրացուցիչ տեղեկություններ լինելու դեպքում ՔԿ-ն տեղյակ կպահի»,-փոխանցեց Թադեւոսյանը:

Նշենք, որ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած սադրանքների առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: Նրանց կալանավորելու միջնորդությունների մեծ մասը դատարանների կողմից մերժվել է:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում ապրիլի 21–ին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում,  Կապանում: Սյունիք այցի ընթացքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի արդյունքում էլ պատռվել էր Պետական պահպանության պետի կոստյումը, ակցայի մասնակիցները խոչընդոտեցին վարչապետի ավտոշարասյան շարժը, ոմանք նույնիսկ փորձ էին արել կանգնել Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…