Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը փչացնելու խնդրին

Zakharova

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը խնդրին։

Լագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխանությունները «վերանորոգման» պատրվակով հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը և փչացրել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը, ինչպես նաև խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ ներկայացնելով հակագիտական թեզեր: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքն այս ամենին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

«Ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում պարբերաբար քննարկվում է մեր շփումներում»,-ասել է Զախարովան և հիշեցրել, որ նմանատիպ քննարկում է եղել մայիսի առաջին կեսին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան և Ադրբեջան այցերի ժամանակ:

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»,-ասել է Զախարովան։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…