Արտակարգ դեպք՝ Երևանում. Nissan-ը բախվել է տրոլեյբուսին, հետո կանգառում վրաերթի ենթարկել հետիոտների

Nissan

 Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայում բախվել է թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսին, այնուհետև առաջ ընթացել, վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, իսկ հետո բախվել Opel մակնիշի և ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota Corolla մակնիշի ավտոմեքենանրին։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգսյանի գլխավորությամբ։  Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել Opel-ի բեռնախցիկից, իսկ մեկին էլ՝ ավտոմեքենայից՝ի օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի և հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Opel-ն առաջ է ընթացել և բախվել կայանված մեկ այլ՝ Opel Astra մակնիշի ավտոմեքենայի։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ 

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…