ՇԻՇ ԲՌՆՈՂԸ ՄՈՌԱՑԵ՞Լ Է, ԹԵ ԻՐ ԱՐԿԱԾԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԻՆՉ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ԵՄ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ. ՕՍԻՊՅԱՆԸ` ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ . HRAPARAK AM

Shish brnogh

Այսօր Գավառում Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով` իմքայլական սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Ինձ մի անգամ Վալերիյ Օսիպյանը, երբ արդեն Արթուր Վանեցյանն սկսել էր խաղեր տալ, ասաց. «Պարոն Սարգսյան, Արթուր Վանեցյանը դավաճանելու է վարչապետին: Ասաց` բայց ես կյանքում չեմ դավաճանի, նա ինձ վարչության պետի տեղակալից բերել ու սարքել է ոստիկանության պետ, ես իրավունք չունեմ նրան դավաճանելու: Ու այս մարդը այսօր գնացել դառել է Ռոբերտ Քոչարյանի չգիտեմ ինչը»,-իր ելույթում ասել է Հայկ Սարգսյանը:

Վալերիյ Օսիպյանը, Hraparak.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սարգսյանի ասածները, ասաց. «Ի՞նչ Պարոն Սարգսյան, ինքը ինձ համար ընդամենը շիշ բռնող է, մոռացել է, թե ինչ պաշտոն եմ ես զբաղեցրել և իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում։ Թե՞ շիշ բռնողը ուզում է իրեն հիշեցնեմ ինչ միջոցների դիմելով էր իր հայրիկը հարկայինի աշխատողին աշխատանքի տեղավորում: Նիկոլը իմ կյանքը չի փրկել, նա ընդամենը մեղմացրել է ստեղծված լարվածությունը։ Վանեցյանը դավաճան չէ, չէր կարող դավաճան լիներ, կամ ու՞մ դավաճաներ։ Ասա ո՞վ ա ընկերդ, շիշ բռնող, ասեմ` ով ես դու»:

Օսիպյանի խոսքով` ծիծաղելի է, երբ դավաճան-կապիտուլյանտները փնտրում են դավաճաններ։ 

«Ես կանգնած եմ և կանգնելու եմ մինչև վերջ հաղթանակած և հողեր գրաված նախագահ Քոչարյանի կողքին։ Եվ ինչպես նախագահն է ասում, արդարադատություն անպայման լինելու է»,-եզրափակեց նախկին ոստիկանապետը:

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story