Կոտայքի մարզում. բախվել են ՎԱԶ-21012-ն ու КрАЗ-ը.

tujac

 Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ-21012 և КрАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ-21012-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ և նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:   Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:   Փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ հատուկ տեխնիկայի միջոցով, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տեղում բժիշկները առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Ոստիկանությունը պարզում է КрАЗ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված ՎԱԶ-21012-ի վարորդի ինքնությունը:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…