Թուրքիայի փոխանախագահ. «Կիպրոսի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է, այն երբեք չի փոխվի»

Kiprosi harc

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ հայտարարել է, որ  իրենց դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է և երբեք չի փոխվի:

Ֆուաթ Օքթայը նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ կայանալիք հանդիպումից առաջ։

Թուրքիայի փոխնախագահը, ընդծելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի հետ իրենց միասնությունն ու համերաշխությունը, ևս մեկ անգամ հայտարարել է իրենց համար ընդունելի տարբերակի, այն է՝ Կիպրոս կղզում 2 առանձին, իրավահավասար և ինքնիշխան պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…