Արմավիրում տղամարդը խանդի շարժառիթով փորձել է հեռախոսի մալուխով խեղդել կնոջը

pordz

 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խանդի շարժառիթով կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի 1972թ. ծնված բնակիչը դեռևս 1994 թվականից  մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել նույն քաղաքի բնակչուհու հետ:

Քննության տվյալներով՝ տղամարդը, կասկածելով, որ վերջինս կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ նաև այլ տղամարդու հետ, իր կասկածները փարատելու նպատակով, 2021թ․մարտի 1-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, գնացել է կնոջ տան մոտ և սպասել  նրա վերադարձին։

Երբ նա վերադարձել է, տղամարդը, օգտվելով դռան չկողպված լինելու հանգամանքից, նրա հետևից մուտք է գործել տան բակ, բացել է մուտքի դուռը և աննկատ, ապօրինի մուտք է գործել տուն ու թաքնվել ննջասենյակում։

Այնուհետև մոտեցել է հյուրասենյակի բազմոցին կիսապառկած վիճակում գտնվող կնոջը և խանդի հողի վրա, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, հեռախոսի մալուխով խեղդելու միջոցով փորձել է սպանել նրան. կինը կորցրել է գիտակցությունը, իսկ տղամարդը, մտածելով, որ նա մահացել է, դադարեցրել է իր գործողությունները՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չհասցնելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է և, քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…