Կառավարությունը կփոխի՞ իրացման գոտու վերաբերյալ որոշումը.

Hin shenqer

Երևանի կենտրոնում բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկին, Տերյան, Եզ.Կողբացու եւ  Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքներն առաջարկվում է այլևս  չիրացնել և պահպանել։  Այս մասին տեղեկացրեց  փաստաբան  Նելլի Պապյանը՝ հիմք ընդունելով  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի իրենց դիմումին  պատասխանը։

Ըստ կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի՝  դեռեւս մարտի 10-ին  տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են այս տարածքին վերաբերող  հարցերը։ Հանձնաժողովը, ի դեպ,  ստեղծվել է ՀՀ վարչապետի 2019թ դեկտեմբերի 9-ի 1833 Ա որոշմամբ  բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից  2006-2018թթ ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։

Հանձնաժողովը  ՀՀ կառավարության առաջարկել է Երեւան քաղաքի Պուշկին, Տերյան, Եզ․ Կողբացու եւ Հին Երեւանցու  փողոցներով պարփակված տարածքում պահպանել դեռեւս չիրացված շենքը, գույքագրել, բանակցել արտաքին տեսքի պահպանման տարբերակների շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ  2013թ  օգոստոսին։

Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը համարվել է տարածքի ձեռքբերող։  Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող այս  տարածքում պետք է  բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացվեր։

Պուշկին փողոցում գտնվող  «Դոլմամա» ռեստորանի տնօրեն  Ժիրայր Ավանյանը,որը տարիներ շարունակ պայքարում էր,ո ր շենքը չքանդվի, այսօր ֆեյսբուքում գրառում է արել։

«Ռեյդրային նախագիծի որ կոչվում էր (հասարակության կարիքների համար) այլևս ուժի մեջ չի լինելու և անձնական սեփականությունը քաղաքի կենտրոնում գոնե չի խլվելու դատարանի աջակցությամբ։ Իմ երազանքը՝ կապված Պուշկին փողոցի,Աբովյան- Սախարով հատվածի հետ, պահպանվելու է և հնարավոր կլինի այն վերականգնել»,- տեղեկացրել է  գործարարը,որը  տարիներ շարունակ այս հարցով դատական գործընթացների մեջ է։

Ի դեպ,  միջգերատեսչական հանձնաժողովն  առաջարկել է «դատարան ներկայացված հայցի մասով իրականացնել իրավական կարգավորման գործընթաց»։

 

a1plus.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…