Թուրքմենստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին, խորհրդավոր հանգամանքներում 18 զինծառայող է սպանվել

Turqmenstan

 Թուրքմենստանում խորհրդավոր հանգամանքներում սպանվել է երկրի զինված ուժերի 2 սպա  և 16 զինծառայող։ Այս մասին գրում է EADaily-ն՝ հղում կատարելով Turkmen news-ին։ Պաշտոնապես հայտարարվել է, որ զինվորականները զոհվել են ՃՏՊ-ի արդյունքում։ Նրանց մարմինները հարազատներին հանձնելիս ասել են, որ վթարը տեղի է ունեցել Աշխաբադի մոտակայքում։ Սակայն պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զինվորականների աճյունները բերվել են Մարիյսկի վիլայեթից, որը սահմանակից է Աֆղանստանի հետ։ Իսկ հուղարկավորության ժամանակ ներկա են եղել նաև զինվորականներ, որոնք թույլ չեն տվել բացել դագաղները։ Միաժամանակ, պարբերականի զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Աշխաբադից Մարիյսկի վիլայեթ շարասյուն տեղափոխելու ժամանակ։ 10 ավտոմեքենաներից վթարի է ենթարկվել 6-ը։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story