Վթարի ենթարկված Porsche Cayenne-ի խմած վարորդը Պարեկային ծառայության պետին համոզում էր՝ «Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ shamshyan

xmac

 ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդներ ասես՝ անտեսեն այդ հորդորները։ Երեկ, օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կոտրել այն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել ոչ սթափ (խմած)։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը։ Ու վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջև կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձևակերպվի, իր խմածությունը ջրվի։  Սակայն Է․ Կոջոյանին հիասթափություն էր սպասվում, քանի որ չկարողացավ Պարեկային ծառայության պետին համոզեր։ Իսկ հետո ստիպված սկսեց նեղսրտել, թե՝ «Հորս արև, ստացվում ա՝ մի տարի կամ մի քիչ ավելի էլ մեքենա չեմ քշելու։ Ես էլ էս մի քանի 100 կիլո ջանդակովս կարա՞մ էդքան քայլեմ»։  Տեղում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Վահրամ Գալստյանի և Գարեգին Մադաթյանի օգնությամբ՝ ավտոմեքենան տեղափոխվեց անվտանգ վայր։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

 shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…