Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. NIva-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ.

mkhrchvel e

 Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:   Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են 21-ամյա Ոսկան Ո.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և 36-ամյա Կարեն Ս.-ի վարած ՏԱԶ-3507 մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ոսկան Ո.-ն, նրա ուղևորներ, 33-ամյա Էվելինա Ա.-ն և 16-ամյա Էլիզա Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

  Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի   

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…