Բայդենը խոստացել է Զելինսկիին` օգնել երկրի անվտանգության ապահովման գործում

Biden y xostacel e

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին։ Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կօգնի Կիևին երկրի անվտանգության ապահովման գործում: Վաշինգտոնից BBC-ի թղթակից Էնթոնի Զուրկերը նշել է, որ ինչպես օտարերկրյա առաջնորդներից շատերը՝ նախագահ Զելենսկին ևս մտահոգություն է հայտնել, թե ինչ է նշանակում Քաբուլից ամերիկացիների հեռացումը՝ ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցների հետագա աջակցության առումով: «Այն բանից հետո, երբ Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում չունի ազգային շահեր, Զելենսկին կարող էր մտածել՝ արդյո՞ք այժմ ամերիկացիները շահեր ունեն Ուկրաինայում»,- գրում է BBC-ի թղթակիցը: Բայդենը, սակայն, հաստատապես խոստացել է աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիային դիմագրավելու հարցում, գրում է լրատվականը: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…