ՃՏՊ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին

vtar
 Սեպտեմբերի 8-ին ժամը 11:50-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։
Տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ խմբի բժիշկները։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ Ա.Փ.-ն (ծնված 1968թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և բախվել գազատարի սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի բնակիչ Մ.Մ.-ն (ծնված 1973թ.) և ՀՀ Մարտունի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1967թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:
Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…