Չվերթներ դեպի ԵՄ երկրներ շարունակում են իրականացվել․ Քաղավիացիայի կոմիտե

em erkrner

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետություններ հեռացնել այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։ Որոշման վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի կենտրոնից Factor.am-ին հայտնեցին, որ այս պահին չվերթներ դեպի ԵՄ երկրներ իրականացվում են, սակայն չգիտեն՝ Եվրոպական միության երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումներ կա՞ն, թե՝ ոչ։ «Չգիտենք, թե քաղաքացիների մուտքի ու ելքի կանոններում ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում չգիտեն, թե ինչ զարգացում կլինի»,- ասացին Քաղավիացիայի կոմիտեից։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ մեզ հայտնեց, որ սահմանափակումների վերաբերյալ կան նոր փոփոխություններ, որոնց վերաբերյալ քիչ անց պաշտոնական հրապարակում կլինի։   Արփի Հակոբյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…