Սյունիքի մարզպետի որդին, ով հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիրի բանտ

Bantum

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այս տարվա հուլիսի 21-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…