Նոր մանրամասներ քրեական պատմություններով հայտնի «Ճվ-ճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից

Chv chv Aro

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Գոգոլի փողոցի 26/22 հասցեում կատարել են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, գաղտնի փականով դանակ և 8 հատ տարբեր տեսակի դեղահաբեր: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այնուհետև անցկացրել են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ նոյեմբերի 6-ին ինքնակամ ոստիկանություն է  ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ,  39-ամյա Հրաչյա Սահակյանը, ով ոստիկաններին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ՏՏ»  տիպի ատրճանակ:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ ատրճանակը պատկանել է 2013 թվականին մահացած  հորը՝ Գ. Ս.-ին, իսկ ոստիկանների կողմից դեպքի վայրից հայտնաբերված փամփուշտները, դանակը և դեղահաբերը պատկանում են իրեն, իսկ այդ դեղահաբերը ազատ վաճառվում են ցանկացած դեղատանը՝ որպես ցավազրկող հաբեր: Նա հայտնել է  նաև, որ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն է նշված ատրճանակով 2 անգամ կրակել օդ:   Հ. Սահակյանը բաց է  թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս ամենը կապված է  «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի անուղղելի զավակների,  Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի, վերջինիս որդու՝  Սամվել Քոթանջյանի, նրա ընկերների  մասնակցությամբ Երևանում մարտաֆիլմ հիշեցնող դեպքի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հոկտեմբերի  7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող  միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Երևանում  գործող ռեստորանային համալիրներից մեկում:  Այնտեղ  հարևան սեղանին  եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը,  ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի: Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը  դիտողություն էր արել նրանց, որը վերածվել էր  վիճաբանության: Այնուհետև օպերատիվ տվյալներ էին ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել էր Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել  Ղազարյանին: Վերջինս եղել էր Kia  մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել էր կանգնեցնել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել էր  Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ էր հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել էր, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե: Ս. Վարդանյանը հետապնդել էր  Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել էր հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ  Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել էին Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռևս չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի: Ինչպես հայտնել էր  ֆոտոլրագրողը, Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ  որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի  նախկին թաղապետն է: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…