Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը

Banaky

  Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։

Որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում և դրա միջոցով «ներդրում է ունենալու տարածաշրջանում անվտանգության և կողմերի միջև վստահության հաստատմանը»։

Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ մշտադիտարկման կենտրոնում:

Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության էին եկել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Հիշյալ նախագծին խորհրդարանում կողմ են քվերակել իշխող կոալիցիայի անդամ «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Լավ» կուսակցությունները։ Դեմ է եղել միայն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը։

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…