Պենտագոնի ղեկավարը ՌԴ-ին կոչ է արել «իջեցնել ջերմաստիճանը» Ուկրաինայի հետ սահմանին

Pentagon

  ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման մասին տեղեկությունը։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «ավելի բաց» լինել և «իջեցնել ջերմաստիճանը տարածաշրջանում»։ «Մենք հուսով ենք, որ Պուտինն ավելի բաց կլինի, և նրանք կաշխատեն հարցերն ու խնդիրները լուծելու և տարածաշրջանում ջերմաստիճանը նվազեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է Օսթինը իր հարավկորեացի գործընկեր Սեո Վուկի հետ Սեուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ներկայությամբ»։ Լրատվամիջոցներում Ուկրաինայի վրա ՌԴ-ի հնարավոր հարձակման մասին տեղեկությունները սկսեցին հայտնվել նոյեմբերին։ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով այս հրապարակումները, հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ թե հարձակվում է, այլ ստիպված է պատասխանել ՆԱՏՕ-ի մշտական մոտեցմանը երկրի սահմաններին։ Վաշինգտոնը խոստացել է կիրառել «բարձր արդյունավետության տնտեսական պատժամիջոցներ» ռուսական ներխուժման դեպքում։

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…