Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը . կա վիրավոր

 Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40 –ի սահմաններում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած  BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի համանատար  Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Վահե Մարտոյանն ու  Մարիամ Կարապետյանը, որպեսզի  հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և  խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել  է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ  խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ժ. Մարգարյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում: 

 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…