Կառավարությունը հաստատեց որոշումը․ աջակցություն կտրամադրվի գազի, էլեկտրաէներգիայի և ջրի ծախսի վճարման համար՝ մինչև 50 տոկոս

50 tokos

Կառավարությունը մայիսի 4-ին հաստատել է  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 16-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջը կանգնած մի խումբ անձնան։

Այս միջոցառման շահառու են հանդիսանում

1․ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է․

ա) բնական գազի սպառման գծով՝ 30.001 – 40.000 դրամ ներառյալ,

բ) էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10.001-25.000 դրամ ներառյալ, բացառությամբ․

այց ցանկում ներառված չգազաֆիկացված բնակավայրերի էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա էլեկտրական էներգիայի սպառման գծով ծախսը կազմել է մինչև 25․000 դրամ ներառյալ։

2․ Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ։

Աջակցություն տրամադրվում է․

յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով, իսկ վերոնշյալ բացառության դեպքում՝ էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոոկսի չափով։

Խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց վճարի աջակցությունը կտրամադրվի 50 տոկոսի չափով։

Որոշված ընդհանուր գումարը փոխանցվում է բնական գազ, էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին, «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ հետագայում բնակիչներին փոխանցելու պայմանով։ Պարտքի առկայության դեպքում գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար։

Իրավաբան.net

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…