Երևանում ոստիկանները հայտնաբերեցին «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին. վերջիններս նույն թաղամասի բնակիչներ են

Avazak

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում հայտնաբերել են դեկտեմբերի 22-ին «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից մոտ 15 մլն դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակություն կատարող  կասկածյալներին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա ու դրա շրջանակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցից  Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Արդեն Երևանի ոստիկանությունից նրանց ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ հարուցված ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով վերջիններս քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալները բնակվում են Երևանի նույն թաղամասում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 22-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոցում «Գրանդ Քենդի» գործարանից խոշոր չափի գումար են հափշտակել։ 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com 

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…