Կիպրոսի իշխանությունների որոշումը զայրացրել է տեղի թուրքերին

Kipros

   Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության իշխանություններին զայրացրել է Կիպրոսի (հունական մասի) ղեկավարության որոշումը: 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Կիպրոսի իշխանությունները թույլատրել են  Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) ներկայացչություն բացել Կիպրոսում, այն դեպքում, երբ PYD-ն  Թուրքիայում  և Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում համարվում է ահաբեկչական կառույց:  

Թեմայի շուրջ խոսել է ինքնահռչակ հանրապետության այսպես կոչված արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն:  Վերջինս կոշտ քննադատություններ է հնչեցրել հունական կողմի որոշման առնչությամբ: 

Նա, սպառնացել է Կիպրոսի (հունական) ղեկավարությանը, ասելով.

«Թող իրենք մտածեն իրենց գլխի գալիքի մասին»:

 

 

Աղբյուր` ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…