Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Tesla-ին

Vtar

  Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հտևեանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol  մակնիշի ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանն ու Սամսոն Աղեկյանը։  Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…