Մակրոնը հայտարարել է, որ 300 մլն եվրոյի չափով օգնություն եւ ռազմական տեխնիկա կառաջարկի Ուկրաինային

Macron

  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինային 300 միլիոն եվրոյի չափով օգնություն ուղարկելու պլանների մասին:

«Ուկրաինային Է տրամադրվել աննախադեպ մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյի չափով: (…) Ֆրանսիան լրացուցիչ կտրամադրի 300 միլին եվրո տնտեսության ամրապանդման համար, եւ մենք նաեւ պատրաստ ենք շարունակելու ռազմական սարաքավորանքի մատակարարումները»,- ասել Է Մակրոնը փետրվարի 25-ին Բրյուսելում Ուկրաինային շուրջ արտակարգ գագաթնաժողվի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարը նաեւ հայտարարել Է Եվրամիության համերաշխության մասին Ուկրաինային օգնություն ցույց տալու հարցում: Բացի դրանից, ինչպես նշել Է Մակրոնը, Փարիզը մտադիր Է իր պատժամիջոցները սահմանել Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներից անմիջապես հետո:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի առավոտյան հայտարարել Է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում Է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում Է ռազմական ենթակառուցվածքը: Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հավաստիացրել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…