Էրդողանը հայտարարել է, թե աշխարհը լռում էր, երբ Ռուսաստանը «օկուպացնում էր» Ղրիմը

Erdogan

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է, թե Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն ուղիղ հետևանք են այն բանի, որ 2014 թ-ին աշխարհը լռում էր, երբ «օկուպացվում էր» Ղրիմը։ 

«Եթե այդ ժամանակ աշխարհը համախմբվեր ու թույլ չտար, որ Ղրիմն օկուպացվեր, այսօրվա դեպքերը տեղի չէին ունենա։ Բայց այդ ժամանակ Ուկրաինան միայնակ մնաց։ Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ այն ժամանակ կարելի էր, հիմա՝ ո՞չ։ Սա ի՞նչ աշխարհ է ընդհանրապես», — հայտարարել է նա։ 

Էրդողանը նաև հայտարարել է, թե «երբ աջակցում ենք Ուկրաինայի ազնիվ պայքարին, պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք յուղ կլցնեն կրակի վրա»։ «Այսպիսի դեպքեր կան ռուսական մշակույթի նկատմամբ՝ դրանք ֆաշիզմի դրսևորում են։ Գերմանիայում արգելում են դիրիժորին աշխատել, երբ իմանում են, որ նա Պուտինի ընկերն է։ Կամ Իտալիայում արգելում են հայտնի ռուս գրող Դոստոևսկու ուսումնասիրությունը։ Սա ի՞նչ է», — հավելել է նա։

 

24news.am

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։