Երևանում. երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել էր վերամբարձ կռունկը, նրան այնտեղից մեծ դժվարությամբ իջեցրել են Երևանի գնդի պարեկները.

Axjiky

  Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ սահմանազատում են տարածքը, իսկ պարեկներ Ինգա Գալստյանը, Լուսինե Ղազարյանը, Վանուշ Հովհաննիսյանը, Տիգրան Սաֆարյանն ու Համբարձում Հովհաննիսյանը փորձում են այդ աղջկան համոզել, որպեսզի նա իջնի։ Սակայն նա չի պատասխանում պարեկների հարցերին։ Դեպքի վայր են ժամանում ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողանում են կռունկի վրայից այդ աղջկան իջեցնել և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։ Շտապօգնության թիվ 12 բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում, ապա նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վերամբարձ կռունկից իջեցված քաղաքացու ինքնությունը։  Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի 

shamshyan.com 

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…