ԱՄՆ Կոնգրեսը քննարկման է դրել Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

patjamijocner

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատի քննարկմանն է ներկայացրել կորոնավիրուսի տարածման համար պատասխանատվության մասին օրինագիծը, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե վերջինս կորոնավիրուսի բռնկման մասին ամբողջական հաշվետվություն չտա ԱՄՆ-ին ու աշխարհին:

Սենատորը նշել է, որ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ միջազգային հանրությանը մտնել Ուհանի լաբորատորիա եւ հետաքննել կորոնավիրուսի բռնկման պատմությունը: 

«Ես համոզված եմ, որ Չինաստանը երբեք չի համագործակցի մեզ հետ հետաքննությանը կարեւոր տեղեկություններ տրամադրելու հարցում, քանի դեռ նրան չեն ստիպել դա անել։ Այս օրինագծով պատժամիջոցներ կսահմանվի Չինաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն համաձայնել համագործակցել:

Օրինագծի հաստատվելու դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա պատժամիջոցների ցանկից ընտրել ցանկացածը եւ դրանք կիրառել Չինաստանի դեմ, ընդհուպ մինչեւ առանձին չինացի պաշտոնյաների ակտիվների սառեցում, ուղեւորությունների արգելք, Չինաստանի կոնկրետ քաղաքացիների համար վիզաների չեղարկում և չինացի ուսանողների համար ուսանողական վիզաների տրամադրման արգելք:

Ընդ որում, այս օրինագծով ԱՄՆ-ը կարող է պահանջել ՉԻնաստանից փակել ծովամթերթի շուկաները եւ ազատ արձակել վարակի բռնկման օրերին հակակառավարական ցույցերի մասնակցած եւ դրա հետեւանքով ձերբակալված տասնյակ անձանց:

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…