Կոտայքում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. մարզպետը՝ մանկապարտեզի վերանորոգման մասին

Kotayq

Կոտայքում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կապիտալ վերանորոգման եւ բակի բարեկարգման ծրագրային հայտը:

-Ընդգծեմ, որ առնվազն մեկ տասնամյակ Մայակովսկիում մանկապարտեզ չի գործել, եւ համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ, կամ չեն հաճախել ընդհանրապես:

-Շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային առաջին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի առաջարկել եմ ծրագիրը ներառել Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, ինչի արդյունքում մասնաշենքը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է:

-Երկրորդ մասնաշենքի կապիտալ նորոգման արդյունքում արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ (4 խմբով)` նախատեսված 90 -110 սաների համար

-Ծրագրի նախահաշվային արժեքը 67.730.510 դրամ է. աշխատանքներն իրականացվելու են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:

-Բազմիցս ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մանկապարտեզները ինստիտուցիոնալ առումով չափազանց կարեւոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաեւ մշակութային կարեւորություն ունեն, եւ եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:

-Ընդհանուր առմամբ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 105 ծրագրային հայտ` շուրջ 6.2 մլրդ. դրամ արժեքով»,-գրել է մարզպետը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…