Oդանավակայան մեկնելիս Mercedes-ը բախվել է ճանապարհի կողմնակում կայանված «06»-ին, կա 6 վիրավոր

vtar

  Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 3-ը տեղում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանի կողմից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել  հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները Զվարթնոց օդանավակայան մեկնելիս են եղել։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…