«Մի գիշեր կիջնենք դրանց գլխին». Թուրքիան նախապատրաստվում է. Էրդողան

Nerkhujum

 Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

CNN Turk-ի տեղեկությունների համաձայն՝  Թուրքիայի զինված ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում նախքան հնարավոր ռազմական օպերացիայի մեկնարկը։ Թուրքերի կողմից արդեն ֆիքսված են զինյալների թունելները Թել Ռըֆաթում: Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը սպասում են հրամանի։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս նշել էր, որ նախատեսված օպերացիան անպայման իրականացվելու է:   

«Մի գիշեր կիջնենք դրանց գլխին»,-ասել էր Էրդողանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում  անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…