Ռուբեն Հայրապետյանի որդուն ներգրավել են որպես մեղադրյալ

Vordin

 Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին: Ավելի վաղ նախաքննական մարմինը որոշել էր որպես մեղադրյալ ներգրավել նաև Ռուբեն Հայրապետյանին: 1lurer.am-ը Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանից տեղեկացավ, որ նախաքննական մարմնից ինքը ծանուցում է ստացել՝ Ռաֆիկ Հայրապետյանին այսօր մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության հրավիրելու մասին: Թե ինչ հոդվածով է կրտսեր Հայրապետյանը ներգրավվել որպես մեղադրյալ՝ փաստաբանը չմանրամասնեց: Նա տեղեկացրեց, որ նախաքննական մարմնից պարբերաբար հարցաքննության են հրավիրում նաև Ռուբեն Հայրապետյանին, որը, սակայն, արդեն երկու ամիս է՝ Հայաստանում չէ, և համավարակի ու փակ սահմանների պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննության:

Հիշեցնենք, դեռ 2019 թ. տարեվերջին Հայրապետյաին առնչվող քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), ինչպես նաև 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…