Opel Sintra-ն մխրճվել է բեռնատար Mercedes-ի մեջ.

OPel

  Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Sintra մակնիշի ավտոմեքենան և Mercedes մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են Opel-ի գազաբալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաներն  ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ  դասակի ավագ տեսուչներ Արայիկ Խաչատրյանն ու Տիգրան Սարդարյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.   shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…