Գեւորգ Պետրոսյանի դատախազ եղբայրը, չենթարկվելով պարեկների հրահանգին, չի կանգնեցրել մեքենան․ նա բերման է ենթարկվել. ARMTIMES

Datakhaz

  Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբայրը՝ դատախազ Էդգար Պետրոսյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

 «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանին պարեկները կանգնեցրել են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ, սակայն վերջինս չենթարկվելով պարեկների հորդորին՝ մեքենան վարել է մինչև իր տուն:

«Իր տունը գտնվում է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում: Այս թաղամասի տների մի հատվածը Կոտայքի տարածքի մեջ է մտնում, այդ պատճառով գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գործը վարույթ է ընդունվել, ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Էդգար Պետրոսյանը ձերբակալված չէ»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ տեղեկությունների դատախազ Էդգար Պետրոսյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, բերման ենթարկվելիս դիմադրել է: Արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…