Նուբարաշենի բնակարաններից մեկից գողացել էին զարդեր և փող. ձերբակալվել են 23-ամյա աղջիկ ու 24-ամյա տղա

Gogher

  Փետրվարի 3-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 18.50-ից 20.45-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացել և Նուբարաշենի 12-րդ փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և փող:

 ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փետրվարի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

 Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողների ինքնությունը:

 23-ամյա աղջիկն ու 24-ամյա երիտասարդը հուլիսի 11-ին Նուբարաշենի Է/2 թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:

Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…