Սիրիական բանակը պատրաստ է դիմակայել թուրքական ագրեսիային. SANA

Siriakan banak

 Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ Արաբական Հանրապետության կառավարական ուժերը լիովին պատրաստ են ինտենսիվ արձագանքելու թուրքական հնարավոր հարձակմանը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության մասին սպառնալիքներին։

 «Վերջին երկու օրերի ընթացքում թուրքական զինուժի կողմից սիրիական տարածքների վրա հարձակումներից և տարբեր շրջանների և [սիրիական-խմբ.] բանակի մի շարք դիրքերի գնդակոծումից հետո մենք կրկնում ենք, որ մեր քաջարի բանակը պատրաստ է դիմակայել հնարավոր ամեն հարձակման»,- այսպես է սիրիական պաշտոնական SANA լրատվական գործակալությունը մեջբերել սիրիացի հրամանատարին, ով ցանկացել է անհայտ մնալ:

 Անցյալ շաբաթ Էրդողանն ասել է, որ Անկարայի ծրագիրը նոր ռազմական հարձակման մասին Սիրիայի հյուսիս-արևելքում PKK/YPG քրդական ստորաբաժանումների դեմ կմնա օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել Թուրքիայի անվտանգության մտահոգությունները։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…