Թայվանը կհայտնվի մեծ աղետի մեջ. Չինաստան

Chinastan

  Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության կործանարար գործողությունները և օտար քաղաքական ուժերի քողի տակ կղզին մայրցամաքային Չինաստանից մեկուսացնելու նրա փորձերը կարագացնեն Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ին Վենի կառավարման տապալումը և տարածաշրջանը խորը ճգնաժամի մեջ կգցեն։ Այս մասին հայտնել է Չինաստանի Պետխորհրդին կից Թայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանգը փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Մենք նախազգուշացնում ենք Ցայ Ին Վենին և Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը, որ նրանց սադրանքները՝ ապահովելու Թայվանի այսպես կոչված անկախությունն օտար ուժերի աջակցությամբ…, ի վերջո, կարագացնեն կղզու ներկայիս ղեկավարության փլուզումը, ինչպես նաև կգցեն տարածաշրջանը մեծ աղետի մեջ։ Ո՛չ մի մարդ, ո՛չ մի քաղաքական ուժ չպետք է թերագնահատի այն վճռականությունը, որով Չինաստանը կպաշտպանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Մա Սյաոգուանգը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…