ԱՐԻ ՄԻՔԱՅԵԼ. ԱՂՈԹԵՆՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԻՐՈՔ ԿԱՏԱՂԻ

Minasyani anery

ԱՐԻ ՄԻՔԱՅԵԼ. ԱՂՈԹԵՆՔ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԻՐՈՔ ԿԱՏԱՂԻ

Միքայել Մինասյանը կրկին ելույթ է ունեցել, որով նոր Հայաստանը անվանել է ստի կայսրություն, Վարչապետի ընտանիքը մաֆիոզ, եզրակացրել է, որ իր մեղադրանքներին պատասխան չունենք, որ մեր մեթոդները հնաոճ են , իրենից սարսափում ենք և Վարչապետն էլ կատաղած պացիենտ է:
Այստեղ են ասել, չգիտես լաս թե խնդաս:
Եթե մաֆիոզ է Փաշինյանը, ապա մաֆիոզ է ողջ Հայաստանը, բացառությամբ Միքայել Մինասյանի սրբադասված աներոջ ընտանիքից, դե իրանն էլ որպես անհաջող կցորդ:
Վարչապետի կառավարումը չի կարող լինել հնաոճ, մի պարզ պատճառով, որովհետև նոր է, իսկ հինը Միքայելի աներոջ ընտանիքն է իր չկայացած կցորդով:
Կատաղած պացիենտի մասով, մոմ կվառեմ, եթե մի օր Վարչապետը իրոք կատաղի:
Գիտես Միքայել այդ ժամ ի՞նչ կկատարվի:
Հավատա, 90-ականների լավագույն ոճով կգանք քո հետևից, ոչ թե Վատիկան, այլ Սոչի, որտեղի խոհանոցից խոսում ես և առանց միջազգային պայմանագրերի առկայության քեզ կբերենք Հայաստան ու կներկայացնենք ժողովրդի դատին:
Կխնդրեմ ուշադիր լինես, ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի դատին, որովհետև եթե քո ասելով Նիկոլը կատաղի, ապա էլ իր թավիշը չի լինի, այլ մեր:
Եթե կասկածում ես խոսքերիս, կարող ես հարցնել աներոջդ, վստահ եմ, որ հանուն իր թոռների նա կհաստատի իմ խոսքերը, գոնե սեփական փորձից ելնելով, որովհետև մեր թավիշին նա առնչվել է դեռևս 90-ականներին, երբ բենզինի կտրոն էր դուրս գրում Արցախում:
Բայց չեմ կարող նաև օբյեկտիվ չլինել և չնդունել, որ Նիկոլը իրոք մեղավոր է:
Այո
Նա մեղավոր է, որովհետև դու դեռ խոսում ես, այլ ոչ թե դատարանից մեղմ պատիժ մուրում:
Մեղավոր է, որ հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած աներդ դեռ ազատության մեջ է և խոսում է այն Արցախից, որի 800 հեկտարը կորցրեց:
Վարչապետը <<մեղավոր է>>, որ ձեր պես սրբապիղծ չէ և դեռ գոնե մեզ թույլ չի տալիս գալ ձեր հետևից, հավատա մեր զինանոցում դեռ կան մի քանի տասնյակ պոտենցյալ ցմահ ազատազրկման գնացող հայրենասերներ, որ կգան ձեր հետևից:
Մի բան էլ, որը վերաբերվում է և քեզ և քեզ պես մտածող շատերին:
Բացարձակապես կապ չունի թե ես, կամ իմ ընկերները Վարչապետի որ քայլն ենք քննադատում:
Մենք, մեր Վարչապետը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր հարազատը:
Ցանկացած ողջամիտ մարդ, այնքան ուղեղ պետք է ունենա, որ դրանից չառիթավորվի, մի պարզ պատճառով, որովհետև մենք Վարչապետին քննադատում ենք, որովհետև նա չի թողում ձեզ պատժել:
Բայց դու ճիշտ ես, ժողովրդի համբերությունը արդեն սպառվում է:
Շուտով այն իրոք կվերջանա:
Արդյունքում այլևս չենք ենթարկվի Վարչապետին և առաջինը կգանք քո հետևից:
Առողջ եղիր, դու դեռ ասելու շատ բան ունես:
Իսկ որ կասես, չեմ կասկածում, ձեր տեսակը միշտ է ասում , երբ առանց թավիշ հարցեր են տալիս:
Արի Միքայել, աղոթենք, որ Վարչապետը իրոք կատաղի, մեզ չի լսում, գոնե քեզ լսի:
Աստված պահապան Հայ ժողովրդին:

Արտակ Գալստյան

https://www.facebook.com/artakgalstyan00/photos/a.112411260157186/289584189106558/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAbc93cBanxvSFGOYMM6KZhALf28w6Am3YetiPdR2XTpQSKN8gY490dxa1Ze-KVMdY5nVDC2-fx2cYN0M50S3ylMp6T6vWhwMogHt2BjnKVStq3yg47R_bWHl5Y7z66HY9lTXOIg9jgE7GSsXfAqzVNn5JJnthvA-OppxQ5wxhG7d7getE7St8L9-JJDPgfg1wVq4TdLp9Wrf0eRT15tkF7zzHbPAJZPJxxMNz7yzcVEaFavCgBwUJhVgP-HUW1fX8Byy_00-s0q1ItzLlRY8mfifyJt9B_SZ4LIx-JAFKJXLWAkyGLp1lZDYTpZJSfNxY_BYLU2Ozo1w3DAdbDlnE&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…