ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը. Փաշինյանը Իջևանում խորհրդակցություն է անցկացրել

Pashinyan block wins landslide in Armenia’s snap parliamentary electionsՀայաստանի Հանրապետության պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը: Այս մասին Իջեւանում անցկացրած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ խորհրդակցության ընթացքում քննարկել են ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները:

«Իմ կարծիքով պետական շահը հենց տնտեսական զարգացումն է, որովհետեւ ավելի կոնկրետ եւ ավելի դիպուկ համապատասխանություն չեմ գտնում եւ չեմ կարծում,որ լինի: Սա էլ, իմիջայլոց արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքակնության մեր ընկալման համար շատ կարեւոր է: Մենք պետք է արձանագրենք, որ աշխարհաքաղաքականությունը կառուցվում է տնտեսական զարգացման շահերի, տնտեսության, մատակարարման շղթաների տրամաբանության ներքո: Իսկ տնտեսության հիմքում ընկած է յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության անհրաժեշտությունը, որովհետեւ պետությունները ծառայում են իրենց քաղաքացիների բարեկեցությանը, հակառակ դեպքում պետությունը իմաստ չունի: Որ ասում ենք անվտանգություն, էդտեղ էլ շատ չենք խորանում, թե ինչի անվտանգություն, բարեկեցության անվտանգություն, որովհետեւ բոլոր այն կոմպոնենտները, որոնք անհրաժեշտ են բարեկեցության համար, նշանակում է անվտանգություն այդ կոմպոնենտների համար»,- ասել է նա:

Վարչապետը կարևորել է այդ ընկալումները, որովհետև պետք է այդ պրոցեսները գենետիկ մակարդակից հասկանալ, որպեսզի կարողանանք հընթացս ճիշտ կարգավորել մեր գործողությունները: «Պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մեր տնտեսական թիմը Հանրապետության նախագահի գլխավորությամբ այս թեմայի շուրջ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել, և այսօր այդ աշխատանքի արդյունքների կամ հետևությունների քննարկում կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են գործադիր, օրենսդիր անդամներն ու ինքնավար մարմինների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գլոբալ արժեշղթաներում ներգրավվածությանը, արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, արտահանման կենտրոնացվածությանը ըստ ապրանքների, բիզնեսի աջակցության գործիքների, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումների մակարդակի ավելացմանը, կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը, արտադրողական աճի ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական կայուն աճի ապահովմանը, ներառական տնտեսական աճի ապահովմանը, պետական ծառայությունների թվայնացմանը, տարբեր ոլորտների զարգացմանը վերաբերող թեմաների:

Վերոնշյալ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները կիսվել են իրենց կարծիքներով, դիտարկումներով և առաջարկություններով: Կառավարության բոլոր անդամները վարչապետի հանձնարարությամբ նախանշել են ընթացիկ տարվա համար իրենց գործողությունների առաջնահերթությունները, որոնք բխում են Կառավարության հնգամյա ծրագրից:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…