Պարոն Միրզոյանը պրոֆեսիոնալ դիվանագետ և ուժեղ բանակցող է. Արաղչի

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անչափ ուրախ եմ, որ իմ հեղինակած գիրքը թարգմանվել է հայերեն և հրատարակվել է։ Այդ մասին իր գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Շնորհակալություն եմ հայտնում հարգարժան պարոն Միրզոյանին, որ կարդացել է իմ գիրքը և հիանալի նախաբան գրել: Սա իմ առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:

Իհարկե, որպես արտաքին գործերի նախարար՝ ես պարոն Միրզոյանի հետ տարբեր առիթներով տարբեր երկրներում հանդիպել եմ: Իհարկե, շատ կցանկանայի իմ գրքում, գրքի այն գլխում, որտեղ դիվանագետի հատկանիշներն են ներկայացված, ես պարոն Միրզոյանին որպես պրոֆեսիոնալ և լավ դիվանագետի ներկայացրած լինեի. պարոն Միրզոյանը պրոֆեսիոնալ դիվանագետ և ուժեղ բանակցող է և իրական հայրենասեր, որը շուրջօրյա իսկապես ջանքեր է գործադրում իր երկրի անվտանգության և ազգային շահերի համար։

Ուրախ եմ այս առիթը ընձեռելու համար։ Շնորհակալություն նաև այս միջոցառումը կազմակերպելու համար»,- նշել է նա:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։