Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հաղորդագրություն և ձայնագրություն այն մասին, թե ինչպես են հայտնի ուժերը, մասնավորապես՝ Քոչարյան Ռոբերտի դուստր ձեռնարկությունը՝ «Մայր Հայաստան» անունով, Գյումրիում փորձում զբաղվել իրենց ավանդական գործով, այն է՝ մարդավաճառությամբ և կամ մարդագնությամբ, երբ մարդու ձայնը, քվեն փորձում են գնել քեշով, բնամթերքով՝ դրանով իսկ նվաստացնելով մարդուն, ոչնչացնելով մարդու արժանապատվությունը, փորձելով ցույց տալ, որ մարդու քվեն, Գյումրու քվեն իրենց համար ապրանք է, որը կարելի է գնել քեշով: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, այդ մեկը պատասխան է տալու օրենքի առաջ: Միանշանակ է պատասխան տալու օրենքի առաջ:

Բայց եթե կա ինչ-որ մեկն ընդդիմադիր խմբակցություններից, որ ամեն դեպքում կորոշի, որ ՀՀ-ում ձայնը պետք է դառնա վաճառքի առարկա, այս 500 դրամը թողնում եմ այստեղ, թող իմանա, որ միայն իր ձայնն է վաճառվելու»,- ասաց նա:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, վարույթներ են նախաձեռնվել ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ:

Հիշեցնենք՝ Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք:

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։