Անահիտ Մանասյանն Ալեն Բերսեի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:

Իր խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։