Ամանորի գիշերը Շտապ օգնության ծառայությունը Երեւանում 732 կանչ է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 132 մարդ: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ պացիենտների մոտ ախտորոշվել են սուր շնչառական վիրուսներ եւ սրտանոթային համակարգի խանգարումներ:
