ԼՂՀ ՊԲ վիրավոր զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ծանր վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը։ Նրան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նրա առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
