Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային տոնն է

Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) ռոմանո-կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: 1967թ Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր:

Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը:  1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրում խաղաղություն հաստատել, հայտնում է Calend-ը:

Խաղաղության համաշխարհային օրվա ընդհանուր նշանաբանն է «Ներիր եւ ձեռք կբերես խաղաղություն»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային եւ միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու եւ կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…