Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դրախտիկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Տաթև ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը և Մեղրու լեռնանցքի 340-343-րդ կմ-ը (Քաջարանից 12 կմ դեպի վերև):

Բքի պատճառով դժվարանցանելի են Մարալիկ-Լանջիկ հատվածը, Արագածի, Արթիկի, Գորիսի ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…