ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է գեներալ-լեյտենանտ Մոսկալիկի սպանության գործով ուկրաինացի գործակալի ձերբակալման մասին

Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ Իգնատ Կուզինը ձերբակալվել է գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության գործով, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ին։

Մոսկալիկը մահացել է ապրիլի 25-ին Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով։

«Իգնատ Կուզինը հավաքագրվել է Կիևի մարզում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից 2023 թվականի ապրիլին, ասվում է ԱԴԾ-ի հայտարարության մեջ։ Նրա ղեկավար Վադիմի հանձնարարությամբ նույն թվականի սեպտեմբերին տղամարդը մեկնել է Մոսկվա, իսկ 2024 թվականի նոյեմբերին բնակություն է հաստատել իր նշած հասցեում», — հաղորդում է ռուսական լրատվամիջոցը։

Գերատեսչության տվյալներով՝ 1983 թվականին ծնված կասկածյալը ձեռք է բերել Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա և դրա մեջ տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարք և տեսախցիկ։

Նա սարքի բաղադրիչները վերցրել է Մոսկվայի մարզում Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված թաքստոցից՝ օգտագործելով իր հեռախոսին ուղարկված կոորդինատները։ Երբ Յարոսլավ Մոսկալիկը դուրս եկավ իր տնից, պայթուցիկ սարքը հեռակառավարմամբ պայթեցվեց Ուկրաինայի տարածքից եկած մասնագետի կողմից։

Կուզինը ձերբակալվել է Թուրքիայում, որտեղ նա թռել էր մեքենայում ռումբ տեղադրելուց հետո։ Նրան տեղափոխել են Մոսկվա՝ Քննչական կոմիտեի շենք։ Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողության և պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի պահպանման հոդվածներով։ Կասկածյալը բնակության թույլտվություն ունի Ուկրաինայում։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ ապագայում գործը կարող է վերաորակվել որպես ահաբեկչական հարձակում (ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված):

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…