Խաչատուրյանը դեռ ՀԷՑ-ը խլելու օրենքը չի ստորագրել․ նա ոտքը «կախ է գցում». Politik.am

Politik.am-ը գրում է. «Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենսդրական փաթեթը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 27։

ԱԺ-ում ընդունված այս օրենսդրական փաթեթը վերջնական գործարկման փուլ կմտնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրումից հետո։

Շատերին զարմացրել է այն փաստը, որ ինչպես նախկին դեպքերում, այս անգամ նախագահ Խաչատուրյանը նույն օրը չի ստորագրել ԱԺ-ում հաստատված օրենքը։ Մեր տեղեկություններով՝ Խաչատուրյանը առանձնապես ոգևորված չէ նախաձեռնությամբ։ Տնտեսագետ լինելով՝ նա լավ հասկանում է, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ավելի կարևորն այն է, որ ինքն ըստ էության դառնում է Հայաստանի և Արցախի համար անգնահատելի ներդրում ունեցող ընտանիքից գույք խլելու գործընթացի մասնակից։

Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատուրյանը խուսափողական վարքագիծ է դրսևորում՝ ձգտելով, նույնիսկ ստորագրելու դեպքում, հասկացնել Կարապետյաններին, որ կատարվածը իր սրտով չէ։ Խաչատուրյանի այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային հայտնի ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսուհին արդարանում է «Не виноватая я, он сам пришёл» բղավելով»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։