Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է. Հունաստանում ՀՀ դեսպան

Անցյալ շաբաթվա վերջին Աբու Դաբիում հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև. հանդիպումը դրական էր, համենայն դեպս այդպես երևաց։ Հունաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության (ERT) լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Երկրներն արդեն հայտարարել են, որ համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրության։ Այսպիսով, այս համաձայնագիրը բավականին համապարփակ է, այն անդրադառնում է մեր ունեցած բոլոր հարցերին, բոլոր խնդիրներին։ Քանի որ երբեմն Ադրբեջանը պնդում է, որ մենք պետք է որոշակի բաներ անենք, մենք էլ հակառակն ենք պնդում։ Սակայն այս համաձայնագրի տեքստը անդրադառնում է, ընդգրկում է այս բոլոր պայմանները և կարող է ստորագրվել ցանկացած պահի։ Հենց որ Ադրբեջանը ցանկանա ստորագրել այն, մենք պատրաստ ենք»,– ասել է դեսպանը։

Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, դեսպանը նշել է, որ դրանք պետք է կարգավորվեն, և սահմանները պետք է բացվեն որքան հնարավոր է շուտ. «Կարծում եմ, որ այս պահին աշխարհի և թուրքական կողմից դրական միտում կա մեր միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Եվ այս հարաբերությունների կարգավորումը անխուսափելի էր։ Խոսքը գնում է նրա մասին, որ ոչ թե «արդյոք» կկարգավորեն հայ-թուրքական հարաբերությունները, այլ թե «երբ» դա տեղի կունենա։ Կարծում եմ, որ սա նաև կխթանի Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, այն ավելի ներգրավված կլինի»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։